Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը 60 միլիոն դոլար արժողությամբ տուն են գնել

20:12   3 հունիսի, 2022

Շուտով Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես կամուսնանան։ Վերջերս դերասանը երգչուհուն առաջարկություն է արել, ի դեպ, երկրորդ անգամ, եւ Ջեյ Լոն չէր կարող չհամաձայնել։ Եվ մինչ զույգը պատրաստվում է ամուսնական հանդիսավոր արարողությանը, միաժամանակ իդեալական տուն է որոնում մեծ ընտանիքի համար։ Եվ, կարծես թե, նրանք վերջապես գտել են այն։

TMZ-ը հրապարակել է Բեւեռլի Հիլզում գտնվող առաձնատան լուսանկարները․ անշարգ գույքի արժեքը կազմում է 60 միլիոն դոլար։ Այս շքեղ քոթեջի նախկին սեփականատերը Մրայա Քերիի փեսացուն էր։ Լրագրողները տան մոտակայքում նկատել են Ջենիֆեր Լոպեսի մեքենան եւ մի քանի բեռնատար, որոնք մոտացել են դրան։ Ըստ ամենայնի, զույգն արդեն տեղափոխվում է նոր առանձնատուն։

Վերջերս Բեն Աֆլեքը 20 տարի առաջ չեղարկված նշանադրությունից հետո առաջարկություն է արել Ջենիֆեր Լոպեսին։ Երգչուհին նորությունը հաստատել է իր «On the JLo» անձնական պորտալի համար հրապարակված տեսանյութով, որում խոշոր պլանով ցուցադրել է կանաչ ադամանդով զարդարված մատանիով եւ նշել, որ «այդ նորությունը հուզել է» իրեն։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարը՝ AP



© NEWS.am STYLE