Մեգան Ֆոքսը մերժել է Փիթ Դեւիդսոնին, երբ նա խնդրել է Քիմ Քարդաշյանի հեռախոսահամարը

13:11   4 հունիսի, 2022

Դերասանուհի Մեգան Ֆոքսը մերժել է Փիթ Դեւիդսոնին, երբ կատակերգուն նրանից խնդրել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հեռախոսահամարը, ում հետ նա ավելի ուշ ռոմանտիկ հարաբերություններ է սկսել։ Այս մասին հայտնի է դարձել Քարդաշյանների կյանքի մասին ռեալիթի շոուի նոր թողարկման ժամանակ։

«Երբ Մեգանն իմացավ, որ ես եւ Փիթը միասին ենք, նա զանգահարեց ինձ եւ հարցրեց, թե արդյոք դա ճիշտ է: Երբ ես պատասխանեցի, որ մենք հանդիպում ենք, նա ասաց, որ Փիթը մի քանի ամիս առաջ փորձել է նրանից ստանալ իմ հեռախոսահամարը»,- ասել է Քարդաշյանը։

90188.jpg (53 KB)

Միաժամանակ Ֆոքսը վստահեցրել է, որ Դեւիդսոնը ավելի շուտ կտեսնի, թե ինչպես է կոկորդիլոսը իրեն եւ ռեփեր MGK-ին ուտում, քան կստանա հեռուստաաստղի հեռախոսահամարը։ Քարդաշյանն իր հերթին խոստովանել է, որ Դեւիդսոնի հետ շփվելու անհրաժեշտություն է զգացել Saturday Night Live-ում նրանց համբույրից հետո, որտեղ նրանք խաղում էին Ժասմինի եւ Ալադինի դերերը։

«Նա ուշադրություն չդարձրեց ինձ վրա։ Հետո ես ինքս զանգահարեցի SNL-ի պրոդյուսերներին եւ վերցրեցի Փիթի հեռախոսահամարը»,- հիշել է հեռուստաաստղը:

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE