«Կրակոտ գեղեցկուհի»․ Անի Երանյանի լուսանկարը

11:44   4 հունիսի, 2022

Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է դասական ու գրավիչ կերպարում։

285373365_773459523647477_4797932666422778884_n(1).jpg (146 KB)

Ինստագրամ սոցիալական կայքում հրապարակված լուսանկարում Անին կրում է սպիտակ գույնի հագուստ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է, ինչն էլ ավելի է ընդգծել նրա գեղեցկությունը։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակումն Անին չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան․ «Կրակոտ գեղեցկուհի», «Շլացուցիչ», «Ռումբ», «Գեղեցկուհի»։

272341257_873115876693437_3473272232727297512_n.jpg (264 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սպրորտային հագուստ էր կրում։ Անին հավաքել էր մազերն ու ոճային աքսեսուարներ ընտրել՝ արեւային ակնոց, գլխարկ։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Կալիֆոռնիայում։



© NEWS.am STYLE