«Միշտ ժպտա, իմ անուշ աղջիկ»․ Աննա Թովմասյանի ջերմ շնորհավորանքը դստեր ծննդյան օրվա առթիվ

15:46   4 հունիսի, 2022

Երգչուհի Աննա Թովմասյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է իր եւ Արամեի առաջնեկը՝ Աննա Մարիան, ում ծննդյան օրն է այսօր։

285419812_541697807413808_4726240676460057924_n.jpg (173 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում Արամեի եւ Աննայի դուստրը փքուն զգեստով է, իսկ ձեռքին փուչիկներ են։ «Միշտ ժպտա, իմ անուշ աղջիկ։ Շնորհավոր ծնունդդ, իմ Աննա Մարիա։ Ես քեզ շատ-շատ սիրում եմ», - հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։

Աննա Թովմասյան

Ավելի վաղ հրապարակված կադրերում երկու երեխաների մայրիկը վարդագույն բլուզ էր կրում, որը բաց էր ուսի հատվածում։ Աննան հավաքել էր մազերն ու կերպարն ամբողջական դարձրել աքսեսուարներով՝ վզնոցներ, խոշոր ականջօղեր։



© NEWS.am STYLE