Աթենա Մանուկյանն իր նոր` LOCA երգի շրջանակում համագործակցել է 6ix9ine-ի պրոդյուսերի հետ

14:05   4 հունիսի, 2022

«Դեպի եվրատեսիլ 2020»-ի հաղթող հունահայ երգչուհի  Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր՝ LOCA երգի տեսահոլովակը։ Այն հունիսի 3-ից հասանելի է YouTube-ում։ «Եվրատեսիլ 2020»-ի հայաստանյան ներկայացուցիչն այս անգամ համագործակցել է 6ix9ine-ի պրոդյուսեր Limitless-ի հետ։ LOCA-ն արտիստի առաջին իսպաներեն-հունարեն երգն է։

«LOCA-ն կյանքի բարդության, բայց նաեւ խենթության մասին է. տառապանքին հաջորդում է ծիծաղը, վիրավորանքին՝ երջանկությունը։ Բարձրանալու համար պետք է ընկնել: Կյանքը չափազանց կարճ է սահմանափակումների համար: Խենթություններ արեք։ Կյանքը խենթությունների համար է, դու էլ ես խենթ»,- ասում է Աթենա Մանուկյանը։

Երգի երաժշտության հեղինակներն են Աթենա Մանուկյանը եւ Limitless-ը, իսկ խոսքերը երգչուհին համահեղինակել է  Վիկտորիա Օրֆանուդակի հետ։ Ձայնագրության պրոդյուսերը DJ Paco-ն է։



© NEWS.am STYLE