«Երբ առաջնեկիդ դիմավորում ես մեծերի աշխարհ․․․ երբ հպարտանում ես, որ կարգին տղայի մամա ես»․ Արաքսյա Մելիքյան (ֆոտո)

20:40   4 հունիսի, 2022

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու հետ։

285072285_550871473299370_1533491386096882854_n.jpg (88 KB)

Ինստագրամ սոցիալական կայքում տեղադրված կադրում մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Դերասանուհին կրում է սեւ զգեստ, որը համադրել է նույն գույնի պայուսակի հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Երբ առաջնեկիդ դիմավորում ես մեծերի աշխարհ, երբ կյանքի այս էջը անցնում եք պատվով, անփորձանք ու սիրով, երբ էմոցիաները իրենց գագաթում են ու երբ հպարտանում ես, որ կարգին տղայի մամա ես։ Շնորհավոր սիմպո շրջանավարտ ջան», - ջերմ կադրին կից գրել է Արաքսյան։

Արաքսյա Մելիքյան

Ավելի վաղ երիտասարդ մայրիկը ֆոտոշարքի համար վագրային պրինտով զգեստ էր ընտրել։ Դերասանուհին արձակել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը։ «Աստծո առաջ միայն մի պարտականություն ունեմ՝ լինել երջանիկ»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE