Օրվա թիվը․ Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է մոտ 17 միլիարդ դոլար

09:00   5 հունիսի, 2022

Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 16,4 մլրդ դոլարով։ Դա տեղի է ունեցել Tesla-ում սպասվող կրճատումների մասին տեղեկությունների ֆոնին: Ձեռնարկատիրոջ բաժնետոմսերն ընկնում են նրա յուրաքանչյուր հայտարարության հետ, ուստի ներդրողները «իրոք ցանկանում են», որ Մասկն իրեն «մի փոքր ավելի զուսպ» պահի, ասում են վերլուծաբանները: Այժմ գործարարի կապիտալը գնահատվում է 216,8 մլրդ դոլար։

Ավելի վաղ Reuters-ը ծանոթացել էր միլիարդատիրոջ նամակին՝ ուղղված ավտոարտադրողի բարձրագույն ղեկավարությանը, որում նա հայտարարել է ԱՄՆ-ի տնտեսության վերաբերյալ իր «շատ վատ կանխազգացումների» մասին եւ նախատեսում է աշխատանքից հեռացնել աշխատակիցների մոտ 10%-ին՝ դադարեցնելով աշխատանքի ընդունումը։ Կարճ ժամանակ անց Tesla-ի բաժնետոմսերն ընկել են 9,2%-ով, նշում է Forbes USA-ը:

Աղբյուրը՝ PeopleTalk

 



© NEWS.am STYLE