«Երջանկությունն այս տեսքն ունի». Սաթենիկ Հազարյանը՝ որդու եւ դստեր հետ

10:41   5 հունիսի, 2022

Դերասանուհի, հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանն ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է որդու եւ դստեր հետ։

285891819_715970803044224_2130232028293559163_n.jpg (237 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Սաթենիկն ու զավակները ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկը կրում է հետաքրքիր նախշերով ամառային զգեստ։ Նա հավաքել է մազերը, մեղմ շպարով է։ «Երջանկությունն այս տեսքն ունի», - ջերմ կադրը մակագրել է Սաենիկը։

279717127_1250624072136782_8287692600342982258_n.jpg (186 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին մոխրագույն բլուզ էր կրում, որը համադրել էր բաց երանգի գարնանային վերարկուի, սեւ երկարաճիտների հետ։ Նրա մազերը հավաքված էին, նուրբ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր պարանոցին կապված շարֆը։ «Գարունը խենթությունների ժամանակ է, որին միայն հանձնվելով է հնարավոր լիարժեք վայելել երջանկությունը։ Նույնիսկ վաղանցիկը», - գրել էր դերասանուհին:

 



© NEWS.am STYLE