11:51 5 հունիսի, 2022Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպորտային ու հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Արեւիկը կրում է վարդագույն բլուզ, որը համադրել է սեւ տաբատի, ջինսե բաճկոնի հետ։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերը, նվազագույն շպարով է։ Նրա կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները․ արեւապաշտպան ակնոց, ականջօղեր։ «Դարերով, արյունով, քարերով եկող, փոխանցվող անբացատրելին, որը կամ կա կամ չկա..․», - գրել է Արեւիկը, ապա հավելել է «#Հայաստան #իմմեծսեր #մտքեր» հեշթեգերը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արեւիկը պատկերված էր որդու՝ Ռուբենի հետ։ Երիտասարդ մայրիկը մեկնաբանություններում գրել էր․ «Տղա երեխա, մանավանդ, երբ աշխարհը սենց խառն է ու ծուռ մանավանդ, երբ անվերջ են հարցերն ու մեկը մյուսից խորիմաստ։
Աղջկաս հստակ գիտեմ` սովորեցնելու եմ երջանիկ լինել ու կյանքը վայելել։ Բայց տղայի դեպքում ավելի բարդ է, հաճախ ունենում եմ կասկածներ՝ դեպի ուր ուղղորդել և ինչու, և ինչքան։ Ռուբենից պահանջներս ու սպասելիքներս շատ են, միգուցե առաջինն է` դա է պատճառը։ Խճճվեցի»,- գրել էր Արեւիկը։