«Ռումբ»․ Անահիտ Սիմոնյանի նոր հրապարակումը Բրուքլինյան կամրջից

19:48   5 հունիսի, 2022

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը Նյու Յորք է մեկնել, որտեղից կիսվում է լուսանկարներով ու տեսանյութերով։

285380939_1338252743335482_2066672342242865089_n.jpg (134 KB)

Իր ինստագրամյան էջում տեղադրված նոր կադրերում երիտասարդ մայրիկը կերպարանք է ընդունել Բրուքլինյան կամրջի վրա։ Նա կրում է թրենդային պրինտով, համարձակ դեկոլտեով տոպ, սեւ շորտեր։ Անահիտն արձակել է մազերը, ընդգծված շպարով է։ Երգչուհու կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ Նա հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են ուղղել․ «Ռումբ», «Ուրիշ»։

«Չեմ հավատում աչքերիս, այս քաղաքի էներգետիկան շատ ուժեղ է»,- գրել է երգչուհին։ Անահիտ Սիմոնյանը նշել է, որ շատ անգամ է եղել Լոս Անջելեսում, սակայն այստեղ առաջին անգամ է։ Նրա խոսքով՝ ցանկացել է իր հետ տանել նաեւ որդուն՝ Արմանին, սակայն տոմսեր չեն եղել։ «Բայց մենք շուտով նրա հետ պարտադիր այստեղ կվերադառնանք։ Սկզբի համար ես կուսմնասիրեմ քաղաքը՝ նախապես տեղանքն իմանալու եւ նրան ամենալավ տեսաշարժան վայրերը ցույց տալու համար»,- ավելի վաղ գրել էր նա։



© NEWS.am STYLE