«Գյումրի»․ Նարե Գեւորգյանի նոր լուսանկարները

20:51   5 հունիսի, 2022

Երգչուհի Նարե Գեւորգյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Գյումրիում։

View this post on Instagram

A post shared by Nare Gevorgyan (@naregevorgyanofficial)

Իր Ինստագրամում տեղադրված կադրերում երիտասարդ երգչուհին հմայիչ ու ոճային կերպարում է։ Նա կրում է բաց երանգի բլուզ, որը համադրել է նույն գույնի տաբատի ու վերնազգեստի հետ։ Նրա մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում սպորտային կոշիկներն ու փոքրիկ պայուսակը։ «Գյումրեցիներ ջա՞ն։ Արձագանքե´ք , տեսնեմ իմ հետևորդներում ինչքա՞ն Գյումրեցիներ կան», - մեկնաբանություններում գրել է Նարեն։

Նարե Գեւորգյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին լայնեզր տաբատ էր կրում, որը համադրել էր ժակետի հետ։ Նարեն հավաքել էր մազերն ու բարձրակրունկներ էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր վառ շպարը։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել։



© NEWS.am STYLE