«Թեժ» Պենելոպա Քրուսը՝ Edit-ի գայթակղիչ ֆոտոսեսիայում

11:51   16 նոյեմբերի, 2013

Ճանաչված դերասանուհի Պենելոպա Քրուսը մասնակցել է The Edit ամսագրի նոր համարի ֆոտոսեսիային:

 

39-ամյա Պենելոպան պատմել է իր աշխատանքի, հագուստի ապրանքանիշի, սիրելի դիզայներների եւ ներքնազգեստի մասին:

 

Իր ոճի մասին. «Իմ կերպարն առաջին հերթին հիմնվում է հարմարավետության վրա. ջինս, շապիկներ: Սակայն աշխատանքիս պատճառով երբեմն ստիպված եմ լինում բոլորովին այլ տեսք ունենալ»:

 

Իր սեփական ապրանքանիշի մասին. «Ես ուրախ եմ, որ աշխատում եմ մեծ թվով տաղանդավոր դիզայներների հետ: Նրանցից շատերը հրաշալի նկարիչներ են: Երկար տարիներ աշխատում եմ Dolce&Gabbana-ի, Oscar de la Renta-ի, LANVIN-ի եւ այլոց հետ: Ինչ վերաբերում է իմ ապրանքանիշին. կարծում եմ՝ հիանալի է, որ կարելի է առցանց պատվիրել մեր ապրանքները»:

 

Ապագայի ծրագրերի մասին. «Ես շատ բան եմ կարողանում: Օրինակ՝ կարող եմ վարսահարդարություն անել: Մայրիկիցս եմ սովորել: Գուցե ինչ-որ ժամանակ որոշեմ իմ սեփական գեղեցկության սրահը բացել»:



© NEWS.am STYLE