Տոդորենկոն առաջին անգամ մեկնաբանել է Ռուսաստանից «փախուստը» Բալի․ «Կարեւոր է պահպանել կյանքը»

20:15   6 հունիսի, 2022

Ուկրաինացի հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոն հղիության վերջին շրջանում հեռացել է Ռուսաստանից։ Աստղը երկար ժամանակ լռութուն էր պահպանում, սակայն այժմ որոշել է խախտել այն։ Աստղի խոսքով՝ ինքը կղզի է մեկնել ոչ թե քաղաքական մոտիվներով, այլ երկրորդ երեխային հարմարավետ պայմաններում լույս աշխարհ բերելու համար։

«Մենք սպասում ենք նոր մարդու ծնունդին։ Շատ ենք ուզում հանդիպել։ Ես ու ամուսինս անում ենք հնարավոր ամեն բան, որ մեր առաջին հանդիպումը մեղմ ու հանգիստ անցնի։ Հավանաբար յուրաքանչյուրն այս աշխարհում ունի վայր, որտեղից ուժ է ստանում։ Ինձ համար դա Բալի կզին է», - հետեւորդներին հայտնել է Տոդորենկոն։

1-8.jpg (222 KB)

Հեռուստահաղորդավարուհու խոսքով՝ նորաձեւ հանգստավայրում գտնվելով՝ ինքն իրեն բավարարված ու լիարժեք է զգում։ «Հիմա ամենակարեւոր խնդիրն իմ ներսում գտնվող կյանքը պահպանելն ու մեծացնելն է»,- հայտնել է աստղը։

Աղբյուրը՝  5-tv.ru



© NEWS.am STYLE