Հայտնի են «MTV Awards» մրցանակաբաշխության հաղթողների անունները

13:01   6 հունիսի, 2022

ԱՄՆ-ում անց է կացվել «MTV Movie & TV Awards» մրցանակաբաշխությունը։ Անվանակարգերի մեծ մասում հաղթանակ են տարել «Սարդ-մարդը․ տունդարձի ճանապարհ չկա» նախագիծն ու  «Էյֆորիա» սերիալի երկրորդ եթերաշրջանը։

«Սարդ-մարդը․ տունդարձի ճանապարհ չկա» նախագիծը մրցանակի է արժանացել «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն դեր կինոյում» (Թոմ Հոլանդ) անվանակարգերում։ «Էյֆորիան» ճանաչվել է լավագույն սերիալ, ինչպես նաեւ հաղթանակ տարել «Լավագույն դեր հեռուստատեսությունում» (Զենդայա) եւ «Լավագույն կռիվ» անվանակարգերում (Քեսին ընդդեմ Մեդիի), հայտնում է Deadline-ը։ 

Պատվավոր մրցանակներ են ստացել Ջենիֆեր Լոպեսը («Սերնդի համակրանք») եւ Ջեք Բլեքը («Կատակերգության հանճար»)։ Հիմնական անվանակարգերում մրցանակների են արժանացել․

Լավագույն ֆիլմ

«Սարդ-մարդը․ տունդարձի ճանապարհ չկա»

Լավագույն սերիալ

«Էյֆորիա»

Լավագույն դերակատարում կինոյում

Թոմ Հոլանդ՝ «Սարդ-մարդը․ տունդարձի ճանապարհ չկա»

Լավագույն դերակատարում հեռուստատեսությունում

Զենդայա՝ «Էյֆորիա»

Լավագույն հերոս

Սքարլեթ Յոհանսոն՝ «Սեւ այրին»

Լավագույն չարագործ

Դենիել Ռեդքլիֆ՝ «Կորսված քաղաք»

Լավագույն կատակերգական դեր

Ռայան Ռեյնոլդս՝ «Գլխավոր հերոս»

Տարվա հայտնություն

Սոֆի դի Մարտինո՝ «Լոքի»

Լավագույն կռիվ

Քեսին ընդդեմ Մեդիի՝ «Էյֆորիա»

«Լավագույն թիմ»

Թոմ Հոլանդ, Սոֆի ֆի Մարտինո, Օուեն Ուիլսոն՝ «Լոքի»

«Սերնդի համակրանք» մրցանակ

Ջենիֆեր Լոպես

«Կատակերգության հանրաճ» մրցանակ

Ջեք Բլեք

Աղբյուրը՝ Film.ru 

Լուսանկարը՝ MTV.com



© NEWS.am STYLE