«Նկարվել եմ առանց ֆլիտրի ու հրաշալի եմ»․ Ժաննա Վելիցյան (ֆոտո)

16:43   6 հունիսի, 2022

Դերասանուհի Ժաննա Վելիցյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Ժաննա Վելիցյան

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Ժաննան սեւ տոպ է կրում, բաց գույնի տաբատ։ Երիտասարդ դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Սենց ինքնագոհ ժպտում եմ, որովհետեւ նկարվել եմ առանց ֆլիտրի ու հրաշալի եմ»,- մեկնաբանություններում կատակել է դերասանուհին։

Ժաննա Վելիցյան

Ավելի վաղ տեղադրված կադրերում Ժաննան սպիտակ շապիկ էր կրում ու ջինսե տաբատ։ Երիտասարդ դերասանուհին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ «Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է․ Վանո Սիրադեղյան։ Հայաստան ջա՜ն»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE