«Էլեգանտ»․ ինչ զգեստ է ընտրում Ժաննա Բուտուլյանը երեկոյան կերպարի համար

10:45   7 հունիսի, 2022

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Ժաննա Բուտուլյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Ժաննան արձակել է մազերն ու վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձնում բարձրակրունկներն ու աքսեսուարները։ Դերասանուհին հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ են ուղղել․ «Էլեգանտ»։

Ժաննա Բուտուլյան

Ավելի վաղ  հրապարակված լուսանկարում Ժաննան սպիտակ վերնաշապիկ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում էին խոշոր ականջօղերը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրան դրական խոսքեր գրել․ «Սիրուն»: 



© NEWS.am STYLE