«Շնորհակալություն բոլորին, ովքեր ինձ ճշմարտությունն են ասել եւ նրանց, ովքեր ստել են»․ Ջենիֆեր Լոպեսն արտասվել է մրցանակ ստանալիս

14:13   6 հունիսի, 2022

Կոլիֆոռնիայում անց է կացվել «MTV Movie & TV Awards» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Ջեյ Լոն հուզիչ ելույթ է ունեցել։ Նա «Generation Award» մրցանակ է ստացել «On My Way» երգի համար եւ արցունքներն աչքերին՝ բեմից շնորհակակալություն հայտնել բոլորին՝ իր խոսքում չմոռանալով նշել սիրելիի՝ Բեն Աֆլեքի անունը, հայտնում է Super-ը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր հիասքանչ անձնաց, որոնց հետ բախտ եմ ունեցել աշխատելու։ Շնորհակալություն նրանց, ովքեր ինձ կյանք, ուրախություն են պարգեւել, նրանց, ովքերն կոտրել են սիրտս։ Շնորհակալություն բոլորին, ովքեր ինձ ասել են ճշմարտությունը եւ բոլորին, ովքեր ստել են։ Շնորհակալություն հիասթափությունների եւ վերելքների համար, որ ինձ ավելի ուժեղ են դարձրել, շնորհակալություն երեխաներիս, որ ինձ սովորեցրել են սիրել։ Շնորհակալություն բոլորին, նաեւ Բենին եւ նրանց, ովքեր տանն ինձ սպասում են ընթրիքին։ Ես կլինեմ ժամը 7-ին»,- ասել է երգչուհին։

Աղբյուրը՝ Rich Polk/Getty Images



© NEWS.am STYLE