Գույներ․ Մարինկա Խաչատրյանի ամառային կերպարը

21:47   6 հունիսի, 2022

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Մարինկա Խաչատրյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մարինկան տոպ է կրում, որը համադրել է վարդագույն տաբատի հետ։ Երիտասարդ դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է փոքրիկ պայուսակը։

284144094_977585822925423_3169475166861618975_n.jpg (283 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մարինկան կապույտ գույնի բլուզ էր կրում, որը համադրել էր ջինսե տաբատի եւ սպորտային կոշիկների հետ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւապաշտպան ակնոցը։ Մարինկան հրապարակումը չէր մակագրել, սակայն հետեւորդները մեկնաբանություններում բազում դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Հեքիաթային աղջիկ», «Սիրունություն»։



© NEWS.am STYLE