Քրիս Ռոքն արհարմարհել է Ուիլ Սմիթի կնոջ կոչը հաշտվել դերասանի հետ

22:16   6 հունիսի, 2022

Շոումեն Քրիս Ռոքն արհամարհել է Ջադա Փինքեթ-Սմիթի՝ դերասան Ուիլ Սմիթի կնոջ խոսքերը, որը Ռոքին կոչ էր արել հաշտվել իր ամուսնու հետ, հայտնում է ET Online-ը։

Լավատեղյակ աղբյուրի տեղեկություներով՝ Ռոքը հիմա այլ գործեր ունի։ «Հիմա նա ժամանակ չունի Սմիթերի համար։ Նա հյուրախաղերի է, պատրաստվում է կատակերգական հատուկ թողարկման նկարահանումներին»,- հայտնել է ինսայդերը։

Ջադա Փինքեթ-Սմիթն արտիստների կոնֆլիկտի մասին խոսել է իր «Red Table Talk» հաղորդման վերջին թողարկման ընթացքում։ «Ինչ վերաբերում է «Օսկարին»․․․ ես հույս ունեմ, որ այդ երկու խելացի, առողջ տղամարդիկ կարող են վերականգնվել, քննարկել տեղի ունեցածն ու հաշտվել։ Այսօրվա աշխարհում մեզ երկուսն էլ պետք են։ Մենք միմյանց ավելի շատ ենք պետք, քան երբեւէ»,- ասել էր նա։

Մարտի 27-ին դերասան Ուիլ Սմիթը կինոմրցանակաբաշխության ընթացքում բեմ է բարձրացել ու Ջադայի «շատ կարճ սանրվածքի» վերաբերյալ կատակի պատճառով հարվածել հաղորդավար Քրիս Ռոքին։ Ջանդա Փինքեթ-Սմիթը տառապում է աուտոիմուն հիվանդությամբ, ինչի հետեւանքով փաթվում են նրա մազերը։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Brian Snyder/Reuters



© NEWS.am STYLE