Warner Bros.-ը պատրաստվում է սկսել «Ջոկերի» սիքվելի արտադրությունը

23:19   6 հունիսի, 2022

Puck News-ի տեղեկություններով՝ «Warner Bros.» ստուդիայի ղեկավարությունը պատրաստվում է «կանաչ լույս» վառել «Ջոկերի» երկրորդ մասի առաջ։ Նախագծին կվերադառնա ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը։

Ինսայդերների խոսքով՝ «Ջոկեր 2»-ը ցանկանում է տեսնել նաեւ Warner Bros. Discovery ընկերության նոր ղեկավար Դեւիդ Զասլավը։ Ֆիլիպսը, որը հանդես է գալիս նաեւ որպես սցենարիստ, մոտ է պայմանագիր կնքելուն։ Հայտնի չէ՝ արդյոք նախագծին կմասնակցի՞ Հոաքին Ֆենիքսը, թե ոչ։ Առայժմ ֆիլմը թողարկման պաշտոնական օր չունի։

«Ջոկերը» թողարկվել է 2019թ․-ին եւ պատմում է հայտնի չարագործի մասին։ Սյուժեի կենտրոնում է հայտնում ձախողված կատակերգու Արթուր Ֆլեքը, որը հոգեբանական խանգարում ունի եւ որը որոշում է վրեժ լուծել արատավոր հասարակությունից։

Ժապավենը համաշխարհային վարձույթում ավելի քան մեկ միլիարդ դոլար է հավաքել (55 միլիոն բյուջեի դեպքում) եւ Ֆենիքսին «Օսկար» է բերել տղամարդու լավագույն դերակատարման համար։ «Ջոկերը» ստացել է նաեւ Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը։

Աղբյուրը՝ Film.ru



© NEWS.am STYLE