Զիջում է միայն Ֆրանսիս Քյուրքջյանի «Baccarat Rouge»-ին․ աճել է Dior Sauvage բույրի պահանջարկը, որը գովազդում է Ջոնի Դեփը

12:39   7 հունիսի, 2022

Սովորաբար լյուքս դասի ապրանքանիշերը փորձում են մի կողմ քաշվել, երբ խոսքը լուրջ սկանդալների մասին է։ Բայց երբ Էմբեր հերդը Ջոնի Դեփի դեմ բռնության մեղադրանք առաջադրեց, Dior ապրանքանիշը միակն էր, որը չչեղարկեց դերասանի հետ պայմանագիրը․ Դեփը Sauvage բույրի դեմքն է։ Արդյունքում ապրանքանիշը շահեց, ինչպեսեւ Դեփը։ Hey Discount-ի տվյալներով՝ դատական գործընթացի մեկնարկից հետո Dior Sauvage բույրի պահանջարկն աճել է գրեթե երկու անգամ։

Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Google-ում որոնղական հարցումների քանակն աճել է 48 տոկոսով՝ ապրիլին 823 000 հարցում, 1,2 միլիոն հարցում ապրիլին։ Նույնը տեղի է ունեցել նաեւ TikTok-ում․ այն հասել է 209 միլիոն դիտման՝ դառնալով հավելվածի ամենահանրաճանաչը։

Հիմա արդեն Sauvage-ը, Google-ի տվյալներով եւ սոցիալական ցանցերում ցուցանիշներով, կարելի է անվանել հայտնիությամբ երկրորդը։ Այն զիջում է միայն Baccarat Rouge 540, Maison Francis Kurkdjia-ին։

Դեփը Sauvage-ի դեմքն է դարձել դրա թողարկումից հետո՝ 2015թ․-ին։ Դատական գործընթացի մեկնարկից մինչեւ ավարտը Dior-ն աջակցել է դերասանին։ Իսկ մեկ տարի առաջ նրա մասնակցությամբ նոր գովազդային արշավ է թողարկել։ Այդ պատճառով ապրանքանիշը հաճախ է քննադատության ենթարկվել, բայց շարունակել է համագործակցությունն, ինչի համար երբեք չի զղջացել։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարը՝ Denis Makarenko/Shutterstock

 



© NEWS.am STYLE