«Իմ բաժին արեւն ինձ հետ բերել եմ»․ Թամարա Գեւորգյանի լուսանկարները Մոսկվայից

17:37   7 հունիսի, 2022

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Մոսկվայում։

Թամարա Գեւորգյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Թամարան սեւ հագուստ է կրում։ Մոսկվա օր 1: Հանդիպեցի ձուկիկների հետ: Զբոսնեցի Մոսկովյան մի քանի այգիներում։ Հիացա թե՜ մաքրությամբ թե՛ գեղեցկությամբ։ Սրճեցի հայտնի Մոսվա Սիթիի երկնաքերներից մեկի 83-րդ հարկում։ Եղանակը Մոսկվայում ինձ համար չափազանց վատն է։ Չեմ հասկանում՝ ինչպես են մարդիկ կարողանում ապրել առանց արևի։  Բայց 3 օր է՝ արև է, ու անձրև գրեթե չկա։ Ես իմ բաժին արևն ինձ հետ բերել եմ։ Եթե ասեմ, որ հիացած եմ այն Մոսկվայով, որը տեսա առաջին օրը, կստեմ: Այ երկրորդ օրը ես իմ տեղա գտա Մոսկվայում։ Դրա մասին ավելի ուշ կպատմե»,- գրել է Թամարան։

Թամարա-Գեւորգյան1.jpg (306 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին քարերով զարդարված, սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր թափանցիկ ձեռնոցների հետ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Հրապարակմանը կից մեկնաբանություններում դերասանուհին մեջբերել էր Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին» գրքից մի հատված․ «Ես ունեցել եմ և՛ երազանքներ, և՛ վախեր։ Ես իմ վախերը հաղթահարեցի իմ երազանքների շնորիվ»։



© NEWS.am STYLE