«Արեւ կա, ծով չկա»․ Յուլյա Ֆինկի լուսանկարը հանգստից

18:38   7 հունիսի, 2022

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Յուլյա Ֆինկ

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Յուլյան սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է զոլավոր շրջազգեստի հետ։ Դերասանուհին հավաքել է մազերը, սպորտային կոշիկ ընտրել։ «Արեւ կա, ծով չկա, իսկ ես ծով էլ եմ սիրում»,- հրապարակումը մակագրել է նա։

286047020_690264255367517_6116276564991907302_n.jpg (199 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Յուլյան պատկերված էր ամուսնու՝ հաղորդավար Արտյոմ Կարապետյանի հետ։ Ամուսինները դասական ու համահունչ հանդերձանքով էին։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ «Եթե ինձ հարցնեն, թե որն է ամուր հարաբերությունների գաղտնիքը, կասեմ՝ ընկերությունը, համաձա՞յն եք արդյոք, եւ ի՞նչ կավելացնեք դուք», - ջերմ լուսանկարը մեկնաբանել էր Յուլյան։



© NEWS.am STYLE