Նաստյա Իվլեեւան Երեւանում է (ֆոտո)

15:17   7 հունիսի, 2022

Հայտնի բլոգեր, հեռուստահաղորդավարուհի Նաստյա Իվլեեւան Երեւան է ժամանել։

Իր ինստագրամյան էջում նա լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են հայկական սարերի ֆոնին․ «Բարի լույս, ընկերներ։ Նաստյուշկա-վտանգը վերադառնում է»։

286018906_391771942732012_2510306564007762392_n.jpg (235 KB)

Հրապարակման մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Իվլեւեան արդեն հասցրել է ներկա գտնվել գինու փառատոնին, որն անց է կացվել անցյալ հանգստյան օրերին եւ եղել է Սարյան փողոցի ռեստորաններից մեկում։

286054794_7604716196236898_5681937705917861481_n.jpg (264 KB)



© NEWS.am STYLE