«Ուզում եմ տեսնել մեղավորներին դատապարտված»․ Անաիս Սարդարյանի գրառումն ու անդրադարձը Նիկոլ Փաշինյանի «խոստովանական ցուցմունքին»

15:59   7 հունիսի, 2022

Դերասանուհի Անաիս Սարդարյանը նոր հրապարակում է արել, որով ադրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին 44-օրյա պատերազմը կանխելու հնարավորության մասին։

«Այս խոստովանական ցուցմունքը վարչապետի աթոռը զբաղեցնող անձի մեղադրանքի հիմքում ընկած ապացույցների թագն ու պսակն է հանդիսանալու»,- Ազգային ժողովի ամբիոնից վարչապետի հայտարարության տեսագրությունը մեկնաբանել է Անաիսը։

285416807_383856640370114_6112210083928224987_n.jpg (138 KB)

Դերասանուհին նաեւ նշել է՝ «եթե տղերքի համար պատասխան տվողներ չլինեն, ուրեմն անիմաստ է մեր ապրելը»․ «Ուրեմն սուտ է ամեն օրը։ Մինչեւ Աստծո դատաստան պետք է կանգնեք ժողովրդի դատի առաջ»։

285471490_369095571756973_7953082579770938540_n.jpg (154 KB)

Անաիսը նշել է, որ իր համար անընդհատ ինչ-որ բան պակաս է, կիսատ․ «Ինչքան էլ ուրախ պահեր լինեն, միեւնույնն է, երբ հիշում եմ 5000 անմեղ հերոսներին, սիրտս երկու կես է լինում։ Ուզում եմ տեսնել մեղավորներին դատապարտված, թե չէ հանգիստ ապրել չկա»։

283621643_1687289991669558_4121922079290745934_n.jpg (201 KB)



© NEWS.am STYLE