Բրեդ Փիթը հայտարարել է, որ Անջելինա Ջոլին մինչ այժմ փորձում է վնասել իրեն

19:01   7 հունիսի, 2022

Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի սկանդալային ամուսնալուծությունը շարունակվեց վեց տարի։ Աստղերը բաժանվեցին 2016թ․-ին եւ մինչ այժմ թշնամական հարաբերություններ ունեն։ Վերջին տարիների ընթացքում աստղերը դատարաններում պայքարում են երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության իրավունքի համար։ Իսկ վերջերս դերասանը հերթական անգամ մեղադրել է իր նախկին կնոջը։ Կինոաստղը կարծում է, որ Անջելինա Ջոլին կանխամտածված կերպով շարունակում է վնասել իրեն։

Մի քանի ամիս առաջ Բրեդ Փիթը դատական հայց է ներկայացրել Անջելինա Ջոլիի դեմ «Stoli Group Tenute del Mondo» գինոգերծարանը։ Աստղերն այն ձեռք են բերել ամուսնության ընթացքում, սակայն բաժանումից հետո Ջոլին գաղտնի կերպով իր մասը վաճառել է ռուս գործարար Յուրի Շեֆլերին։ Իսկ այսօր HollywoodLife-ի լրագրողների տրամադրության տակ են հայտնվել դատական փաստաթղթերը, որոնցում նշվում է, որ Ջոլին արել է հնարավոր ամեն բան՝ «իրենց՝ միլիոններ արժեղող գինեգործարանի նկատմամբ ամբողջական հսկողություն ստանալու նպատակով»։

«Անջելինա Ջոլին գաղտնի կերպով իրականացրել է գինեգործարանի ենթադրյալ վաճառքը՝ դիտավորությամբ խախտելով Բրեդ Փիթի պայմանագրային իրավունքները։ Այդ կերպ վարվելով՝ Ջոլին փորձել է եկամուտ ստանալ, որը չի վաստակել՝ նախկին ամուսնուն վնասելու համար»,- ասված է փաստաթղթերում։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ Wireimage



© NEWS.am STYLE