«Queen»-ը կթողարկի Ֆրեդի Մերկուրիի չհրապարակված երգը

18:13   7 հունիսի, 2022

Բրիտանական «Queen» ռոք խմբի մասնակիցները հայտնել են, որ երգ կթողարկեն, որը ձայնագրվել է Ֆրեդի Մերկուրիի կողմից եւ որը նախկինում ոչ ոք չի լսել, հայտնում է People-ը։

Երաժշտական խմբի կիթառահար Բրայան Մեյն ու թմբկահար Ռոջեր Թեյլորը հայտնել են, որ հայտնաբերել էին 1991թ․-ին կյանքից հեռացած կատարողի կոմպոզիցիան, սակայն ավելի ուշ մոռացել էին դրա մասին։

«Մենք գտել ենք Ֆրեդիի փոքրիկ մարգարիտը, որի մասին մենք մոռացել ենք։ Եվ դա հիասքանչ է։ Իրականում սա իսկական բացահայտում էր»,- հայտնել է 72-ամյա թմբկահարը։

Արտիստները խոստովանել են, որ երկար ժամանակ չէին կարողանում որոշում կայացնել երգի թողարկման մասին, որը ձայնագրվել է Մերկուրիի կողմից, սակայն իր թիմի շնորհիվ իրենց հաջողվել է ամբողջովին վերականգնել ու թվայնացնել կոմպոզիցիան, որի անվանումը երաժշտական կոլեկտիվի մասնակիցներն առայժմ գաղտնի են պահում։

Երաժիշտները հավելել են, որ Ֆրեդի Մերկուրիի երգի թողարկումը ծրագրված է այս տարվա սեպտեմբերին։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ Steve Jennings/Getty



© NEWS.am STYLE