«Ողջույն, երկուազարականներ»․ Մադոննա Հարությունյանի գրավիչ լուքը

21:35   7 հունիսի, 2022

Ոճաբան Մադոննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Մադոննա Հարությունյան

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մադոննան սեւ տոպ է կրում, կանաչ տաբատ։ Ոճաբանն արձակել է մազերն ու վառ շպարով է։ «Ողջույն, երկուազարականներ»,- հրապարակումը մակագրել է նա։

Մադոննա Հարությունյան

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մադոննան սեւ լողազգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու արեւային ակնոց էր կրում։ «Մայրիկը հանգստանում էր»,- հրապարակումը կարճ մակագրել էր Մադոննան։



© NEWS.am STYLE