3 պարզ սովորություն, որոնք կօգնեն ազատվել ցելյուլիտից

19:12   11 հունիսի, 2022

Չոր խոզանակով մերսում

Չոր խոզանակով մերսումը խթանում է ավշային հոսքը եւ արյան շրջանառությունը, թույլ է տալիս հեռացնել մաշկի մահացած բջիջները եւ նպաստում է նորերի աճին։ Այս պրոցեդուրաների կանոնավոր կատարմամբ խնդրահարույց հատվածների մաշկը ձգվում է, իսկ ցելյուլիտի «թմբիկները» դառնում են ավելի քիչ նկատելի։ Մերսման համար օգտագործեք բնական մազերով խոզանակ՝ շրջանաձեւ շարժումներով աշխատելով բոլոր «խնդրահարույց» հատվածներում։

Պատշաճ խնամք

Հակացելյուլիտային խնամք ընտրելիս պետք է տեղյակ լինել, որ առանց ճիշտ սնվելու եւ գոնե նվազագույն ֆիզիկական ակտիվության դրանք չեն աշխատի։ Այնուամենայնիվ, եթե երկուսն էլ առկա են ձեր կյանքում, ապա մասնագիտացված կոսմետիկան կօգնի արագացնել արդյունքը: Փնտրեք ապրանքներ սուրճով (ինչպես սուրճի սկրաբ, այնպես էլ կոֆեին պարունակող քսուքներ), ցերամիդներ եւ բնական յուղեր:

Շատ ջուր օգտագործեք

Ջրի ճիշտ չափաբաժինը մարմնի գեղեցկության եւ առողջության գրավականն է։ Գիտականորեն ապացուցված է, որ նույնիսկ օրգանիզմի նվազագույն ջրազրկման դեպքում (հեղուկի 3-4%-ի պակաս) արդեն գոյություն ունեցող ցելյուլիտն ավելի ուժեղ է արտահայտվում, եւ նորը կարող է հայտնվել նաեւ այն հատվածներում, որտեղ չկար։ Փորձեք օրական խմել 2 լիտր մաքուր ջուր (այսինքն՝ ջուր, ոչ թե հեղուկ): Սա կօգնի ոչ միայն ազատվել ատելի «նարնջի կեղեւից», այլեւ զգալիորեն բարելավել ընդհանուր ինքնազգացողությունը:

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE