19:45 8 հունիսի, 2022Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային լուքը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սպիտակ տաբատ ու պիջակ է կրում, որոնք համադրել է վառ տոպի հետ։ Արեւիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները։ «Ու տժժիկը սկսեց, շոգ է։ Միջին, նորմալ եղանակը մեր մասին չէ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արեւիկը վարդագույն բլուզ էր կրում, որը համադրել էր սեւ տաբատի, ջինսե բաճկոնի հետ։ Երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերը, նվազագույն շպարով էր։ Նրա կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները․ արեւապաշտպան ակնոց, ականջօղեր։ «Դարերով, արյունով, քարերով եկող, փոխանցվող անբացատրելին, որը կամ կա կամ չկա..․», - գրել էր Արեւիկը, օգտագործել «Հայաստան», «իմ մեծ սեր», «մտքեր» հեշթեգերը։