«Գեղեցկուհի»․ Անի Երանյանի ոճային լուքը

11:36   9 հունիսի, 2022

Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Անի Երանյան

Դերասանուհին նկարահանման համար սպիտակ հագուստ է ընտրել՝ տոպ, պիջակ ու տաբատ։ Անին արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել ոճային վզնոցով։ «Դերասանները երեխաների նման են, ուզում են միայն խաղալ»,- հրապարակումը մակագրել է նա։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու Անիին բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։

272341257_873115876693437_3473272232727297512_n.jpg (264 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սպորտային հագուստ էր կրում։ Անին հավաքել էր մազերն ու ոճային աքսեսուարներ ընտրել՝ արեւային ակնոց, գլխարկ։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Կալիֆոռնիայում։

 



© NEWS.am STYLE