«Նրանցից շատ բան եմ սովորել»․ Ֆիլիպ Կիրկորովի հայրը պատմել է Առնո Բաբաջանյանի եւ Ֆրունզիկ Մկրտչյանի հետ ընկերության մասին

12:12   9 հունիսի, 2022

Հունիսի 2-ին Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոսը, նշել է հոբելյանը։ Ռուսաստանի եւ Բուլղարիայի ժողովրդական արտիստն 90 տարեկան է դարձել։ Ֆիլիպը հոր կյանքի մասին վավերագրական ֆիլմ է հրապարակել, որում Բեդրոսը պատմել է Առնա Բաբաջանյանի եւ Ֆրունզիկ Մկրտչյանի հետ իր ընկերության մասին։

«Գալիս են Առնոն ու Ֆրունզիկը ու հարցնում, թե ում քիթն է ավելի մեծ։ Իհարկե, դա միշտ կատար էր, եւ, իհարկե, նրանք երկու մեծ երեխաներ էին։ Բաց սիրտ ունեին՝ հայկական բարությամբ։ Ես նրանցից շատ բան եմ սովորել»,- ֆիլմում պատմել է Բեդրոս Կիրկորովը։

View this post on Instagram

A post shared by Филипп Киркоров (@fkirkorov)

Ֆիլիպը նաեւ հայտնել է, որ միայն 2022թ․-ի հունիսին Կիրկորովները երկու ծննդյան օր կնշեն՝ Բեդրոսը դառնում է 90, իր որդին՝ Մարտինը՝ 10 տարեկան։ «Իսկ երկնքից մեզ է նայում մեր հրեշտակը՝ իմ մայրը, որն այս տարվա ապրիլի 6-ին կնշեր 85-ամյակը։ Մեր Վիկտորյան»,- հոլովակը մակագրել է Կիրկորովը։

Ռուսաստանի եւ Բուլղարիայի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը ծնվել է 1932թ․-ի հունիսի 2-ին բուլղարական Վարնա քաղաքում։ Նրա ծնողները Հայաստանից աղքատ ներգաղթյալներ էին։ Ծնվելուց հետո Բեդրոսը ստացել է հոր՝ Ֆիլիպ Կրիկորյանի ազգանունը, որն աշխատում էր որպես կոշկակար։ Ըստ ընտանեկան լեգենդի՝ դպրոց ընդունվելուց առաջ երեխաները պետք է ազգանունը փոխարինեին բուլղարականով։ Այնպես էլ Բերդոսը, նրա քույրը՝ Մարին եւ եղբայրը՝ Հարին, Կիրկորովներ դարձան։

 



© NEWS.am STYLE