«Գեղեցիկ օր իմ թիթեռնիկի հետ»․ Աննա Դովլաթյանի ու դստեր ջերմ լուսանկարը դստեր հետ

19:39   9 հունիսի, 2022

Դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Աննա Դովլաթյանը` դստեր հետ

«Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակված կադրերում Աննան պատկերված է դստեր հետ։ Աննան ու նրա ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը, փոքրիկին տվել են Կարինա անունը։ Աննան ջերմ գրկել է փոքրիկին։ Սոցիալական ցանցում առկա նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Ծաղկաձորում։ «Գեղեցիկ օր իմ թիթեռնիկի հետ»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։

285376723_1151553305413954_7822211957327872654_n.jpg (277 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրում Աննան վանդակավոր զգեստ էր կրում։ Երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերը, առանց շպարի էր։ Իսկ կերպարն ամբողջացնում էր ծղոտե նորաձեւ պայուսակը։ Աննան հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE