Ռումինիան մտադիր է դատական հայց ներկայացնել «Եվրատեսիլի» կազմակերպիչների դեմ

15:01   9 հունիսի, 2022

Ռումինիան ծրագրում է «Եվրատեսիլ» երգի մրցույթում սկանդալային իրավիճակի պատճառով դատական հայց ներկայացրել Եվրոպական հեռարձակողների միության դեմ (EBU)։ Այս մասին հայտարարել է ռումինական հեռուստատեսության գլխավոր տնօրեն Դան Տուրտուրիկեն։

Հիշեցնենք, Ռումինիան «Եվրատեսիլի» կազմակերպիչներին մեղադրել էր հանուն Ուկրաինայի հաղթանակի գնահատականները նենգափոխելու համար։

«Ինձ համար այս ամբողջ պատմությունը պարզ է․ մենք դատական հայց ենք ներկայացնում Եվրոպական հեռարձակողների դեմ եւ հեռանում ենք «Եվրատեսիլից»»,- Տուրտուրիկեի խոսքերը մեջբերել է «Ռադիո Ռումինիան»։

Ընդ որում, ռումինական հեռուստատեսության ղեկավարը չի ծրագրում փչացնել հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ, այդ պատճառով դատական հայց կներկայացնի «շատ ուշադիր ու խելամիտ կերպով» եւ հույս ունի հասնել տուգանքների վճարման։



© NEWS.am STYLE