Մանկապղծության մեջ մեղադրվող երգիչ Ար Քելիին սպառնում է 25 տարվա ազատազրկում

22:12   9 հունիսի, 2022

Երգիչ Ար Քելլիին, որն առավել հայտնի է I Believe I Can Fly հիթով, 25 տարվա ազատազրկում է սպառնում մանկապղծության եւ մարդկանց թրաֆիքինգի համար, հայտնում է TMZ-ը։

2021 թվականին Նյու Յորքում երդվյալ ատենակալները հանցագործին մեղավոր են ճանաչել սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու մեջ։ Դատախազների կարծիքով՝ արտիստի մենեջերներն ու շրջապատը, որոնք օգնել են Քելիին հանդիպել աղջիկների հետ, եղել են հանցավոր խումբ։

Դատախազները կարեւոր են համարել երգչուհի Ալիայի ցուցմունքները, ում Քելին սկսել է «օգտագործել» 12 տարեկանից, իսկ ավելի ուշ ամուսնացել է նրա հետ։

Դատավճիռը կհրապարակվի հունիսի 29-ին։



© NEWS.am STYLE