«Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը նոր անվանակարգեր է սահմանել

10:05   10 հունիսի, 2022

«Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը վեց նոր անվանակսրգեր է սահմանել, հայտնում է միջոցառման պաշտոնական կայքը։

Այժմ արվեստի եւ ձայնագրման ազգային ակադեմիան մրցանակ կհանձնի խաղերի լավագույն սաունդթրեքի համար։ Բացի այ՝ հայտնվել են «Երգերի լավագույն հեղինակ», «Spoken word ժանրի լավագույն ալբոմ», «Ալտերնատիվ ժանրում լավագույն կատարում» եւ «Ամերիկանա ժանրում լավագույն ելույթ» անվանակարգերը։ 2023թ․-ին կհանձնվի նաեւ «Լավագույն երգ սոցիալական փոփոխությունների համար» հատուկ մրցանակը։

«Գրեմմի» 64-րդ մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Լաս Վեգասում, արդյունքները հայտնի են դարձել ապրիլի 4-ին։ «Լավագույն նոր կատարող» անվանակարգում հաղթել է ամերիկացի երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն։

Լուսանկարը՝ Patrick T. Fallon/Agence France-Presse-Getty Images



© NEWS.am STYLE