«Քո սիրո մասին կարող ես շատ բան իմանալ՝ նայելով ջրին»․ Մերի Երեմյանի լուսանկարն օվկիանոսի ափից

17:42   10 հունիսի, 2022

Դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Մերի Երեմյան

«Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարն արվել է օվկիանոսի ափին։ Մերին ոճային զգեստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկի հետ։ «Քո սիրո մասին կարող ես շատ բան իմանալ՝ նայելով ջրին»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է նա։

Մերի Երեմյան

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն պիջակ էր կրում։ Մերին արձակել էր մազերն ու նախընտրել էր բնական դիմահարդարում։ Կերպարն ամբողջական էր դարձնում ոճային պայուսակը։



© NEWS.am STYLE