Երկրպագուները շոկի մեջ են․ Ռատակովսկին մեկամյա որդու մարմինին դաջվա՞ծք է արել (ֆոտո)

16:12   10 հունիսի, 2022

Մոդել Էմիլի Ռատակովսկիի երկրպագուները շոկի մեջ են․ օգտատերերը ենթադրում են, որ մոդելը դաջվածք է արել մեկամյա որդու մարմնին։ Հրապարակումը հայտնվել է նրա ինստագրամյան էջում եւ մեկնաբանություններում բացասականի ալիք առաջացրել։

screenshot-7.jpg (24 KB)

«Չափազանց վաղ չէ՞ որդուդ մարմնին դաջվածք անելու համար»,- հարցրել են զայրացած օգտատերերը։

Էմիլին առայժմ ոչ հերքել, ոչ հաստատել է կասկածներն այն մասին, որ ինքն ու որդին նմանատիպ դաջվածքներ ունեն։ Ամեն դեպքում, մեկնաբանություններում սկսել են մասսայականորեն նախատել նրան, որ դա արդեն չափազանց է։ Որոշ օգտատերեր ենթադրել են, որ դաջվածքն արվել է նկարի միջոցով։ Որոշ օգտատերեր չեն բացառել նաեւ վարկածը, որ մոդելն իր մարմնին է արել երեք դաջվածքը, կամ դաջվածքը ժամանակավոր է։

 



© NEWS.am STYLE