Ժաննա Ֆրիսկեի հայրն ու Դմիտրի Շեպելեւը հաշտության համաձայնություն են կնքել

17:01   10 հունիսի, 2022

Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիրը, եւ նրա նախկին ամուսինը՝ Դմիտրի Շեպելեւը, համաձայնություն են կնքել, հայտնում է «StarHit»-ը։ Պրեսնենսկի դատարանում տեղի է ունեցել գործով առաջին եւ միակ նիստը։ Վլադիմիրը որոշել է Շեպելեւին ներել յոթ միլիոն ռուբլու պարտքը, եթե նա չվաճառի իր ու Ժաննայի որդու՝ Պլատոնի մասը բնակարանում։

Հիշեցնենք, Պլատոնի պապիկն ու տատիկը որոշել են, որ տղայի՝ չափահաս դառնալուց հետո նրան կնվիրեն բնակարանը։ Սակայն Ժաննայի նախկին քաղաքացիական ամուսինը դա բացասաբար էր ընդունել։

«Հաշտության համաձայնությունը հաստատված է։ Ուրիշի գումարային միջոցներն օգտագործելու համար դրամական միջոցների եւ տոկոսների վճարման պարտականությունների կատարման փոխարեն Շեպելեւ Պ․ Դ․-ն՝ ի դեմս օրինական ներկայացուցիչ Շեպելեւ Դ․ Ա․-ի, որպես սեփականություն Ֆրիսկեին փոխանցել է բնակարանի 1/3 մասը»,- Պրեսնենսկի դատարանի մամուլի ծառայությանը մեջբերել է պարբերականը։  

Ժաննա Ֆրիսկեի մոտ գլխուղեղի ուռուցք էր ախտորոշվել։ Երգչուհին մահացել է 2015թ․-ի հունիսին։ Նա 40 տարեկան էր։ Արտիստի մահվանից հետո նրա որդու՝ Պլատոնի դաստարակութամբ զբաղվում է Շեպելեւը։ Հաղորդվում էր․ որ Ֆրիսկեի հարազատները գրեթե չեն եսել թոռանը։



© NEWS.am STYLE