Հրապարակվել է Բրիթնի Սփիրսի առաջին լուսանկարը հարսանեկան զգեստով

18:01   10 հունիսի, 2022

Նախօրեին` հունիսի 9-ին, Բրիթնիր Սփիրսն ու Սեմ Ասգարին ամուսնացել են: Երգչուհու հարազատներն արարողությանը հրավիրված չեն եղել. միայն եղբայրը, իսկ Բրիթնիի որդիները նախընտրել են հրաժարվել:

Այսօր համացանցում հրապարակվել են հարսանիքի առաջին լուսանկարները, որոնք հայտնվել են Vogue Weddings պաշտոնական էջում:

Առաջին լուսանկարում Բրիթնին պատկերված է` Սեմ Ասգարիի հետ գրկախառնված:

Հարսնացուն կրել է Versace-ի զգեստը, որը նրա համար ստեղծվել է Դոնաթելա Վերսաչեի կողմից: Նրա կերպարն ամբողջացնում են քողն ու չոկերը:



© NEWS.am STYLE