Բացահայտել է իրականությունը․ Մարի Կրայմբրերին խոսել է իր եւ Դավա Մանուկյանի սիրավեպի մասին

22:11   10 հունիսի, 2022

Երգչուհի Մարի Կրայմբրերին հերքել է հեռուստահաղորդավար Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունները։ Այդ մասին նա հայտնել է «Русский хит» ռադիոկայանի եթերում։

«Սիրավեպի մասին խոսակցությունները դրանք խոսակցություններ են: Չեմ կարող ասել, որ ինչ-որ էմոցիաներ առաջացան, երբ առաջին անգամ տեսա նրան Բուզովայի տեսահոլովակում։ Ինչպես հի՞մա: Հիմա նա հիանալի տղա է, իհարկե», - խոստովանել է Կրայմբրերին։

Ապրիլի վերջին Դավան հաստատեց նոր հարաբերությունների մասին լուրերը։ Երկրպագուները ենթադրում են, որ նա հանդիպում է երգչուհի Մարի Կրայմբրերիի հետ:

2019-ից 2021 թվականներին Դավան հանդիպում էր Օլգա Բուզովայի հետ։ Նրանց բաժանումը առանց սկանդալների տեղի չի ունեցել․ հեռուստահաղորդավարուհին նախկին ընկերոջը մեղադրել է բռնության մեջ եւ ակնարկել, որ նա ձեռք է բարձրացրել իր վրա։



© NEWS.am STYLE