14:47 11 հունիսի, 2022Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը կրում է սեւ բլուզ, որը համադրել է բարձր գոտկատեղով սպիտակ տաբատի հետ։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ «Ինստագրամում երկու տեսակ են պատմությունները` իրական, (հնարավորինս) բնական եւ կինո, գունավոր հեքիաթ։ Հետաքրքիր է, ո՞րն է ավելի հաճելի ու հետաքրքիր, ո՞ր տեսակին եք ավելի հավեսով հետեւում», - գրել է Արեւիկ Ուդումյանը։

Օրերս հրապարակված կադրերում Արեւիկը սպիտակ տաբատ ու պիջակ էր կրում, որոնք համադրել էր վառ տոպի հետ։ Արեւիկն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։ «Ու տժժիկը սկսեց, շոգ է։ Միջին, նորմալ եղանակը մեր մասին չէ»,- մեկնաբանություններում գրել էր նա։