«Նորին մեծություն... ներդաշնակություն...»․ Հրաչուհի Ութմազյան (ֆոտո)

13:47   11 հունիսի, 2022

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով ամառային street style-ը։

286305306_595833618381753_8287977000182606464_n(1).jpg (242 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Հրաչուհին կրում է շորտեր, որը համադրել է ջինսե վերնաշապիկի հետ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, մեղմ ու ընդգծված շպարով է։ «Նորին մեծություն... ներդաշնակություն...», - հրապարակումը մեկնաբանել է հաղորդավարուհին։

Հրաչուհի Ութմազյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Հրաչուհին սեւ շապիկ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու նվազագույն շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով աքսեսուարներով։ «Պարզապես հիասքանչ է, եթե կարող ես գտնել մեկին, ով կսիրի քեզ այնպիսին, ինչպիսին դու ես սիրում»,- սերիալին հերոսներից մեկի խոսքերը մեջբերել էր հաղորդավարուհին։



© NEWS.am STYLE