Հիվանդության պատճառով Ջասթին Բիբերի դեմքի մի մասը կաթվածահար է (վիդեո)

11:41   11 հունիսի, 2022

Ամերիկացի երգիչ Ջասթին Բիբերը հայտնել է, որ իր դեմքի կեսը կաթվածահար է եղել Ռամզի Հանթի համախտանիշի պատճառով, հայտնում է Fox News-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ 28-ամյա երաժիշտը իր սոցցանցերում տեսանյութ է հրապարակել երկրպագուների համար, որում ցույց է տալիս, որ դեմքի աջ կողմը կաթվածահար է եղել, եւ նա չի կարողանում թարթել աջ աչքը, շարժել աջ քթանցքը եւ ժպտալ:

«Նրանց համար, ովքեր վրդովված են, որ ես չեղարկել եմ շոուները։ Ես ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չեմ դրանք անել», - տեսանյութում ասել է երգիչը։

Վիրուսը կարող է առաջացնել դեմքի կաթված եւ լսողության կորուստ:

Բիբերը հավելել է, որ դեմքի վարժություններ է անում՝ իրեն նորմալ վիճակի վերադարձնելու համար, ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին սպասելու համար։



© NEWS.am STYLE