«Եթե պարզապես ժպտաս՝ կհասկանաս, որ կյանքը դեռ արժեքավոր է»․ Օլյա Հակոբյան (ֆոտո)

17:41   11 հունիսի, 2022

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամառային հրապուրիչ կերպարում։

286279768_2240694616086399_3042084292621946987_n.jpg (151 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Օլյան կրում է վառ նարնջագույն, մեջքի հատվածում բացվածքով զգեստ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Եթե պարզապես ժպտաս, ապա կհասկանաս, որ կյանքը դեռ արժեքավոր է», - հրապարակումը մեկնաբանել է երիտասարդ դերասանուհին։

Օլյա Հակոբյան

Օրեր առաջ տեղադրված կադրերում Օլյան դասական զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, պայուսակ։ «Շքեղությունը գումարի հարց է, էլեգանտությունը՝ կրթության»,- մեկնաբանություններում գրել էր նա: 



© NEWS.am STYLE