«Աշխարհի ամենազիլ մեքենաներից մեկն այժմ իմն է»․ Գոհար Ավետիսյանը «պարծեցել է» իր նոր ձեռքբերմամբ

16:28   11 հունիսի, 2022

Գոհար Ավետիսյանն իր միկրոբլոգում նոր տեսանյութ է հրապարակել, որին կից խոսել է իր նոր ձեռքբերման մասին։

View this post on Instagram

A post shared by Goar Avetisyan (@goar_avetisyan)

Իր միկրոբլոգում տեղադրված հոլովակում նա ցուցադրել է նոր ավտոմեքենան։ «Երազանքները պետք է իրականանան։ Անհավատալի է, որ 28 տարեկանում ինքս կարողացա։  Աշխարհի ամենազիլ մեքենաներից մեկն այժմ իմն է։ Մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին նվազագույնը սրանից։ Մի դավաճանեք Ձեր երազանքներին եւ մոռացեք «անհնար է» արտահայտությունը։ ԱՄԵՆ ԻՆՉ հնարավոր է, իսկ ես կենդանի օրինակ եմ։ Ես այնքան երջանիկ եմ», - գրել է Գոհարը։



© NEWS.am STYLE