Ոճային․ Յուլյա Ֆինկի ամառային լուքը

20:39   11 հունիսի, 2022

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային ոճային կերպարը։

286702523_760101721813560_367692193092836577_n.jpg (160 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է տեղադրված կադրերում Յուլյան կրումէ  սեւ զգեստ, որըհամադրել է նույն գույնի բաճկոնի, սպիտակ լայնեզր գլխարկի հետ։ Նա հավաքել է մազերը, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

Յուլյա Ֆինկ

Օրեր առաջ տեղադրված կադրերում Յուլյան սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր զոլավոր շրջազգեստի հետ։ Դերասանուհին հավաքել էր մազերը, սպորտային կոշիկ ընտրել։ «Արեւ կա, ծով չկա, իսկ ես ծով էլ եմ սիրում»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE