Ստրադիվարիուսի ջութակը, որն իր ձեռքերում է պահել Էյնշտեյնը վաճառվել է 15,3 մլն դոլարով

11:07   12 հունիսի, 2022

Վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 15,3 մլն դոլարով, գրում է Spiegel-ը։

Ըստ մասնագետների՝ գործիքը, որը կոչվում է «դա Վինչի», պատրաստվել է 1714 թվականին, այդ շրջանը Ստրադիվարիուսի կյանքում անվանվում է ոսկե ժամանակ։

Ըստ Tarisio աճուրդի տան՝ ջութակի արժեքն ավելի ցածր է եղել, քան նախորդ ռեկորդային գինը, երբ 2011 թվականին իտալական արտադրության գործիքի համար վճարել են 15,9 մլն դոլար։

Tarisio աճուրդի տան ներկայացուցիչ Ջեյսոն Փրայսը հայտնել է, որ ջութակը գրեթե 40 տարի պատկանում է ջութակի հայտնի վիրտուոզ Տոշե Զեյդելին, որը ոչ միայն ջութակ է նվագել, այլեւ Փրինսթոնում Ալբերտ Էյնշտեյնին սովորեցրել է ջութակի արվեստը։ Աշակերտն ու ուսուցիչը նույնիսկ համերգներով են հանդես եկել։ 1933 թվականին նրանք ելույթ են ունեցել Նյու Յորքում կայացած համերգի ժամանակ, որից ստացված հասույթը ուղղված էր ֆաշիստական ​​Գերմանիայից փախած հրեա գիտնականներին աջակցելուն։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Robert Bailey / Auktionshaus Tarisio / dpa



© NEWS.am STYLE