Վշտացած է. Քանյե Ուեսթն արձագանքել է Փիթ Դեւիդսոնի եւ իր երեխաների սերտ շփմանը

10:08   12 հունիսի, 2022

Քիմ Քարդաշյանը լիովին վստահում է իր սիրելիին՝ Փիթ Դեւիդսոնին։ Հումորիստը վերջերս միայնակ ժամանակ է անցկացրել մոդելի որդու՝ վեցամյա Սեյնթի հետ։ Տեղեկանալով այդ մասին՝ ռեալիթիի աստղի նախկին սիրեցյալը՝ Քանյե Ուեսթը, զայրացել է։

Քարդաշյանի նախկին ամուսինը դժգոհ է, որ Քիմը երեխաներին մենակ է թողնում կատակերգուի հետ. «Քանյեի համար շատ անհանգստացնող է այն փաստը, որ Փիթն ու երեխաներն այդքան արագ մտերմացել են: Նրա համար դժվար է տեսնել նրանց ամենուր միասին», - ասել է ինսայդերը:

«Քանյեն դեռ չի հաշտվում այն մտքի հետ, որ չի կարող վերամիավորել իր ընտանիքը: Նա սրտացավ է եւ ամեն ինչ անում է դատական ​​գործընթացները դանդաղեցնելու համար։ Նրան ցավ է պատճառում տեսնել, թե ինչպես է Քիմը շարունակում ապրել Փիթի հետ։ Իսկ այն, որ Դեւիդսոնը ժամանակ է անցկացնում երեխաների հետ, միայն ավելացնում է նրա ցավը»,- HollywoodLife-ին հայտնել է աղբյուրը:

Աղբյուրը՝ Ok-magazine



© NEWS.am STYLE