«Երբ ներսումդ խառնաշփոթ է, պետք է ժպտալ եւ հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու»․ Լուսինե Թովմասյան

10:48   12 հունիսի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր եւ որդու հետ։

286759293_1117630605630609_8622460658702729777_n(1).jpg (284 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում գեղեցկուհին սպիտակ հանդերձանքով է, որը համադրել է սպորտային կոշիկներ հետ։ Լուսինեի մազերն արձակված են, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում արեւային ակնոցն ու պայուսակը։ «Երբ ներսումդ խառնաշփոթ է, պետք է ժպտալ եւ հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Վայելեք ամռան շունչը եւ հանգստյան օրերը», - հրապարակմանը մեկնաբանություններում գրել է նա։

Լուսինե Թովմասյան

Օրերս հրապարակված լուսանկարում Լուսինեն սպիտակ տաբատ էր կրում, որը համադրել էր գծավոր բլուզի ու կանաչ պիջակի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը սպորտային կոշիկ էր ընտրել։ Կերպարն ամբողջական էր դարձրել արեւային ակնոցը։ «Ամառը հիասքանչ է։ Հիասքանչ է արևը, որ առավոտ շուտ ընկնում է աչքերիդ, հիասքանչ է նրա տաքությունը, որ ստանում ես արթնանալուն պես, հիասքանչ է ճանապարհը, որ քայլում ես աշխատանքի գնալիս ու վայելում ամառվա պայծառությունը»,- գրել էր նա։  



© NEWS.am STYLE